sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո-2020. Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակը

ԵՎՐՈ-2020-ին Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակում բավականին շատ են երիտասարդ խաղացողները։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը պահել է թիմի հիմնական կորիզը, որը կար նախորդ խոշոր մրցաշարում՝ աշխարհի առաջնությունում։ Սակայն կան նաև երիտասարդ խաղացողներ, որոնք առաջին անգամ են հայտնվել հայտացուցակում այսպիսի մրցաշարում։

Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2020-ի համար:

Դարպասապահներ

Յան Սոմեր («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Իվոն Մվոգո (ՊՍՎ), Յոնաս Օմլին («Մոնպելյե»), Գրեգոր Կոբել («Շտուտգարտ»),

Պաշտպաններ

Մանուել Ականջի (Դորտմունդի «Բորուսիա»), Լորիս Բենիտո («Բորդո»), Նիկո Էլվեդի («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Կևին Մբաբու («Վոլֆսբուրգ»), Բեչիր Օմերագիչ («Ցյուրիխ»), Ռիկարդո Ռոդրիգես («Տորինո»), Սիլվեն Վիդմեր («Բազել»), Ֆաբիան Շար («Նյուքասլ»), Ջորդան Լոտոմբա («Նիս»), Էրայ Ջյումանտ («Բազել»)։

Կիսապաշտպաններ

Գրանիտ Ջակա («Արսենալ»), Դենիս Զակարիա («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Ռեմո Ֆրոյլեր («Ատալանտա»), Ջիբրիլ Սոու («Այնտրախտ»), Ամդիր Մեխմեդի («Վոլֆսբուրգ»), Ջերդան Շաքիրի («Լիվերպուլ»), Ռուբին Վարգաս («Աուգսբուրգ»), Սթիվեն Ցուբեր («Այնտրախտ»), Էդմիլսոն Ֆերնանդես («Մայնց»), Քրիստիան Ֆասնախտ («Յանգ Բոյզ»), Դեն Նդոյե («Նիս»), Անդի Զեչիրի («Բրայթոն»)։

Հարձակվողներ

Բրել Էմբոլո («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Մարիո Գավրանովիչ («Դինամո Զագրեբ»), Հարիս Սեֆերովիչ («Բենֆիկա»):

 Շվեյցարիա, Եվրո-2020