Շվեդիա
1 - 0
Սլովակիա
- 1-0 Էմիլ Ֆորսբերգ 77
Շվեդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Սլովակիային, միավորների քանակը հասցրեց 4-ի ու ստնանձնեց խմբի առաջատարի դիրքը: Ամբողջ խաղի ընթացքում «դեղիններն» ունեին տարածքային ու խաղային առավելություն, ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն հաղթական գոլը խփեցին միայն 11 մետրանոց հարվածի շնորհիվ. 77-րդ րոպեին նշակետից դիպուկ էր Էմիլ Ֆորսբերգը:
Այս հաղթանակից հետո Շվեդիան 4 միավորով առաջատարն է, 3 միավոր ունի Սլովակիան, Իսպանիան մեկ միավորով երրորդն է, Լեհաստանը միավոր չունի: Վերջին 2-ը երկրորդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը: