Շվեդիա
3 - 2
Լեհաստան
- 1-0 Ֆորսբերգ 2
- 2-0 Ֆորսբերգ 59
- 2-1 Լևանդովսկի 61
- 2-2 Լևանդովսկի 84
- 3-2 Կլասոն 90+4
Խմբային փուլի վերջին տուրում Շվեդիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում հաղթանակի հասավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ:
Երկրորդ րոպեին Ֆորբսբերգն առաջ մղեց շվեդներին: 59-րդ րոպեին «Լայպցիգի» հարձակվողը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Երկու րոպե անց Լևանդովսկին կրճատեց հաշվի տարբերությունը: Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ «Բավարիայի» հարձակվողը հաշիվը դարձրեց 2:2: Ավելացված ժամանակում շվեդները վճռեցին խաղի ելքը: Վիկտոր Կլեսոնի գոլի շնորհիվ Շվեդիայի ընտրանին հաղթանակ տարավ ու 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Լեհաստանի հավաքականը 3 խաղից վաստակեց ընդամենը մեկ միավոր ու դուրս մնաց պայքարից: