sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո-2020․ Շոտլանդիայի հավաքականի հայտացուցակը

Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջում հրապարակվել են այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020-ին։

Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Կլարկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահ

Քրեյգ Գորդոն («Հարթս օֆ Միդլոթիան»), Դևիդ Մարշալ («Դերբի Քաունթի», Անգլիա), Ջոն Մաքլաֆլին («Ռեյնջերս»)

Պաշտպաններ

Լիամ Կուպեր («Լիդս», Անգլիա), Դեկլան Գալահեր, Ստեֆեն Օ’Դոնոել (երկուսն էլ՝ «Մոթերվել»), Գրանտ Հանլի («Նորվիչ», Անգլիա), Ջեք Հենդրի («Օստենդե», Բելգիա), Սքոթ Մաքենա («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Նաթան Պատերսոն («Ռեյնջերս»), Գրեգ Թեյլոր («Սելթիկ»), Կիրան Թիրնի («Արսենալ», Անգլիա), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ», Անգլիա)

Կիսապաշտպաններ

Ստյուարտ Արմստրոնգ («Սաութհեմպտոն», Անգլիա), Ռայան Քրիսթի, Դևիդ Թերնբուլ, Ջեյմս Ֆորեսթ, Կալում Մաքգրեգոր (բոլորն էլ՝ «Սելթիկ»), Ջոն Ֆլեկ («Շեֆիլդ Յունայթեդ», Անգլիա), Բիլի Գիլմուր («Չելսի», Անգլիա), Սքոթ Մաքթոմինայ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ջոն Մաքգին («Աստոն Վիլլա», Անգլիա)

Հարձակվողներ

Ռայան Ֆրեյզեր («Նյուքասլ», Անգլիա), Չե Ադամս («Սաութհեմպտոն», Անգլիա), Լինդոն Դայքս (ՔՊՌ, Անգլիա), Կևին Նիսբեթ («Հիբերնիան»)

Հավելենք, որ Շոտլանդիայի հավաքականն ընդգրկված է մրցաշարի D խմբում, որի շրջանակում կմրցի Անգլիայի, ԽԱորվաթիայի և Չեխիայի հավաքականների դեմ։

 Եվրո-2020, Շոտլանդիա