Խորվաթիա 3 - 1 Շոտլանդիա
- 1-0 Վլաշիչ 17
- 1-1 Մակգրեգոր 42
- 2-1 Մոդրիչ 62
- 3-1 Պերիշիչ 77
D խմբում ևս պայքարն ավարտվեց: 3-րդ տուրից առաջ առաջատարներ Անգլիան ու Չեխիան. նվազագույն հաշվով հաղթեցին Սաուդգեյթի սաներն ու խմբային պայքարն ավարտեց առաջատարի դիրքում:
Խորվաթիան, որն առաջին 2 տուրում վաստակել էր միայն 1 միավոր, վերջապես հաղթեց: Դալիչի թիմը 3-1 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի նկատմամբ: Խորվաթների կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ փլեյ-օֆֆի ուղեգիր տվող գոլը խփեց Իվան Պերիշիչը: Մինչ այդ 1-ական անգամ աչքի էին ընկել Վլաշիչն ու ՄքԳրեգորը:
Այս խաղերից հետո Անգլիան ունի 7 միավոր ու առաջատարն է, Խորվաթիան 4 միավորով երկրորդն է, Չեխիան նույնքան միավորով 3-րդն է, իսկ աղյուսակը 1 միավորով եզրափակում է Շոտլանդիան:
Այսպիսով, D խմբից պայքարը շարունակում են Անգլիայի ու Խորվաթիայի հավաքականները: Չեխերը 4 միավորով ևս դուրս կգան փլեյ-օֆֆ, բայց 3-րդ տեղով: