sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Ուելս - Շվեյցարիա խաղն ավարտվեց ոչ-ոքի

Ուելս  1 - 1  Շվեյցարիա

  • 0-1 Էմբոլո 49
  • 1-1 Մուր 74

Առաջին խաղակեսում Շվեյցարիայի հավաքականն ուներ առավելություն. թիմը գնդակին տիրել է խաղաժամանակի 68 տոկոսի ընթացքում:

Շվեյցարիայի հավաքականն առաջին կեսում կատարել է 11 հարված, որոնցից միայն 1-ն է եղել դարպասին: Ուելսի հավաքականը կատարել է 2 հարված, 1-ը՝ դարպասին:

Անկյունային հարվածներով Շվեյցարիայի հավաքականն ուներ մեծ առավելություն՝ 7-1:

Երկրորդ խաղակեսում Բրիլ Էմբոլոյի խփած գոլին պատասխանեց Կիֆեր Մուրը: Այսպիսով՝ A խմբում Իտալիան 3 միավորով առաջինն է, Ուելսն ու Շվեյցարիան 1-ական միավորով բաժանում են 2-րդ ու 3-րդ հորիզոնականները, Թուրքիան եզրափակում է աղյուսակը:

 Ուելս, Եվրո-2020, Շվեյցարիա