Բելգիա
3 - 0
Ռուսաստան
- 1-0 Լուկակու
- 2-0 Մենյե
- 3-0 Լուկակու
Եվրոպայի առաջնության 2-րդ խաղային օրվա ընթացքում B խմբում Բելգիան հաղթեց Ռուսաստանին և օրվա անակնկալի հեղինակ Ֆինլանդիայի հետ գլխավորեց աղյուսակը:
Ամբողջ խաղն անցավ Բելգիայի հավաքականի վերահսկողությամբ: Արդեն առաջին կեսում Լուկակուի և Մենյեի խփած գնադակները մեծ առավելություն էին տվել բելգիացիներին: Երկրորդ կեսում Բելգիայի հավաքականն առանց մեծ ջանքեր գործադրելու այն հասցրեց տրամաբանական ավարտին:
Նշենք որ այս խմբի հաջորդ տուրում հունիսի 16-ին ժամը 17:00-ին միմյանց հետ կմրցեն Ֆինլանդիան և Ռուսաստանը, իսկ հունիսի 17-ին ժամը 20:00-ին՝ Բելգիան և Դանիան: