sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Դանիան 4:1 հաշվով հաղթեց Ռուսստանին և խմբում գրավեց 2-րդ տեղը

Ռուսաստան  1-4  Դանիա

  • 0-1 Դամսգարդ 38
  • 0-2 Պոուլսեն 59
  • 1-2 Ձյուբա 70 11 մետրանոց
  • 1-3 Քրիստենսեն 79
  • 1-4 Մեհլե 82

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի B խմբում Կոպենհագենում մրցում էին Ռուսաստանի ու Դանիայի ազգային հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց դանիացիների խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակով։

Հանդիպման 38-րդ րոպեին դանիացիների կազմում հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Միկել Դամսգարդը՝ գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունն ու թիմին հաղթողի կարգավիճակով ուղեկցեց հանդերձարան։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 59-րդ րոպեին աչքի ընկավ Յուսուֆ Պոուլսենը՝ կրկնապատկելով դանիացիների առավելությունը։ Մոտ 10 րոպե անց մրցավարը կանոնների խախտում արձանագրեց Վեշտերգարդի կողմից՝ նշանակելով 11-մետրանոց։ Գնդակին մոտեցած Արտյոմ Ձյուբան անվրեպ իրացրեց հարվածը՝ հաշիվը դարձնելով 2-1:

Դանիացիները, սակայն, սրանով չսահմանափակվեցին․ 79-րդ րոպեին խառը իրադրության արդյունքում գնդակը հայտնվեց Քրիստենսենի մոտ, որը հեռու տարածությունից շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ 3 րոպե անց դանիացիների կազմում աչքի ընկավ Մեհլեն՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 4-1։

Այսպիսով, Դանիայի հավաքականը դուրս է գալիս B խմբի 2-րդ հորիզոնական ու փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճում, իսկ Ռուսաստանի ազգային թիմը լքում է պայքարը։

 Եվրո-2020, Ռուսաստան, Դանիա