sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Իտալիան 2:1 հաշվով հաղթեց Բելգիային ու կիսաեզրափակիչում կխաղա Իսպանիայի հետ

Բելգիա  1 - 2  Իտալիա

  • 0-1 Բարելա 31
  • 0-2 Ինսինյե 44
  • 1-2 Լուկակու 45+2, 11մ

Իտալիայի հավաքականը Մյունխենում առավելության հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ:

31-րդ րոպեին  Բարելլան առաջ մղեց իտալացիներին: 13 րոպե անց Ինսինյեն կրկնապատկեց իտալացիների առավելությունը: Մինչև ընդմիջման գնալը բելգիացիները կրճատեցին հաշվի հավասարակշռությունը: 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Լուկակուն:

Այսպիսով, Իտալիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի ընտրանու հետ:

 Իտալիա, Բելգիա, Եվրո-2020