Ֆինլանդիա 0 - 2 Բելգիա
- 0-1 Լուկաշ Գրադեցկի (ինքնագոլ) 74
- 0-2 Ռոմելու Լուկակու 81
Խմբային փուլի վերջին տուրում Բելգիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի ընտրանու դարպասը: 74-րդ րոպեին ֆինլանդացիների դարպասապահի ինքնագոլի արդյունքում բելգիացիներն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 7 րոպե անց Լուկակուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Այսպիսով Բելգիայի հավաքականը խմբում վաստակեց 9 միավոր ու գրավելով առաջին տեղը՝ դուրս եկավ փլեյ-օֆֆ: Ֆինլանդիայի հավաքականը 3 միավորով 3-րդն է: