sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Երևանում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպում

Հուլիսի 29-ին՝ Երևանում, կկայանան Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումներ, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաները դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում:

Այսպիսով, հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)-«Ստյաուա» (Ռումինիա) պատասխան հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը:

Հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա «Դինամո Բրեստ» (Բելառուս)-«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը:

Երկու հանդիպումներն էլ կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա լինել հանդիպմանը:

 Կոնֆերենցիաների Լիգա