Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը հեռացել է ազգային ընտրանուց։ Այս մասին հաղորդում է Շվեյցարիայի հավաքականի Twitter-յան պաշտոնական էջը։
Պետկովիչը կգլխավորի ֆրանսիական «Բորդոն»։
Շվեյցարացի մասնագետը 2014 թվականից է գլխավորել Շվեյցարիայի հավաքականը։ Նրա գլխավորությամբ Շվեյցարիան Եվրո-2020-ում հասավ մինչև քառորդ եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։
Քառորդ եզրափակիչում Շվեյցարիան պարտվեց Իսպանիային հետխաղյա հարվածաշարում։