sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Իսկոն պատվաստման պատճառով չի կարող մարզվել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն անորոշ ժամանակով չի խաղա, հաղորդում է Marca-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը պատվաստվելուց հետո ջերմում է և նաև նրա մոտ նկատվել են մրսածության այլ ախտանիշներ:

Ամենայն հավանականությամբ, իսպանացու օրգանիզմը նման կերպ է արձագանքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին։

Հիշեցնենք, որ Իսկոն պատվաստում էր արել հուլիսի 19-ին:

 «Ռեալ», Իսկո