Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, հաղորդում Է Le Parisien-ը: Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի պայմանները։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 35-ամյա իսպանացին փարիզցիների հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը:
Իսպանացու պայմանագիրը «Ռեալի» հետ մոտենում է ավարտին։ Քանի որ կողմերը որոշել են այն չերկարաձգել, ապա ֆուտբոլիստը Մադրիդից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:
Նախորդ մրցաշրջանում Տամոսը «Ռեալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, խփել է չորս գոլ և կատարել է 1 արդյունավետ փոխանցում: