sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Վնասվածք ստացած ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ամենաշատ գումար ծախսած ակումբները

Իսպանական Marca պարբերականը, վկայակոչելով Betiton Sports ընկերության հետազոտությանը, հրապարակել է ակումբների ցանկը, որոնք վնասվածք ստացած ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ամենաշատ գումարն են ծախսում:

Աղբյուրի տեղեկություններով՝ ամենամեծ գումարը ծախսել են Էդեն Ազարի համար, որը Մադրիդի «Ռեալում» ստանում է շաբաթական 475 հազար եվրո։ Ազարը վնասվածքների պատճառով նախորդ մրցաշրջանում բաց էր թողել 252 օր։ Արքայական ակումբը խաղացողի «դաշտ դուրս չգալու ժամանակ» վճարել է մոտ 17 միլիոն եվրո։

Այս ցուցակում երկրորդը կատալոնական «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն է։ Բրազիլացի ֆուտբոլիստը շաբաթական ստանում է մոտ 474 հազար եվրո և վնասվածքի պատճառով բաց է թողել 233 օր։ Մինչ Կոուտինյոն չէր կարողանում խաղալ նրան վճարվել է 16 միլիոն եվրո։

 «Բարսելոնա», «Ռեալ», Ֆելիպե Կոուտինյո, Էդեն Ազար