Մադրիդի «Ռեալն» այս ամռանը գնումներ չի կատարում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Արքայական ակումբը միջոցներ է խնայում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Այդ կապակցությամբ «Ռեալը» չի երկարաձգել պայմանագիրը թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ, ինչպես նաև որոշել է իսպանացի պաշտպան Ռաֆայել Վարանին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա Մբապեն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է մեկ տարի անց: Այսպիսով, ֆրանսիական ակումբը կարող է տրանսֆերի հանել խաղացողին, որպեսզի նրան հետո չկորցնի անվճար։