sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Վարդան Բիչախչյանը՝ Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքելով 71 միավոր՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը

46 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Նոայից» «Արարատ-Արմենիա» տեղափոխված Դմիտրի Գունկոն:

38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որն ավարտված մրցաշրջանում գլխավորել է նաև «Ուրարտուն»:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 «Արարատ», Վարդան Բիչախչյան, ՀՖՖ, Դմիտրի Գունկո, Ալեքսանդր Գրիգորյան