sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Ուրարտուն» մեկնեց Սլովենիա

Հուլիսի 5-ին «Ուրարտուն» Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնեց Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան

Պաշտպաններ

Էդգար Գրիգորյան, Սալոմոն Նիրիսարիկե, Վադիմ Պարամոնով, Նանա Անտվի, Աննան Մենսահ, Պյոտր Տեն, Խարիտոն Այվազյան, Էրիկ Սիմոնյան, Էրիկ Փիլոյան

Կիսապաշտպաններ

Հակոբ Հակոբյան, Ուգոչուկվու Իվու, Վիտինյո, Օլեգ Պոլյակով, Նարեկ Գրիգորյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Ռոբերտ Բաղրամյան, Պիտեր Մուտումոսի, Լիվիո Միլտս

Հարձակվողներ

Արթուր Միրանյան, Կարեն Մելքոնյան, Գևորգ Տարախչյան

Հավելենք, որ «Մարիբոր» - «Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Սլովենիայի «Լյուդսկի վրտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ։

 «Ուրարտու», Կոնֆերենցիաների Լիգա, ՈւԵՖԱ