Ըստ Corriere dello Sport-ի «Լիվերպուլի» ղեկավարությունը «Ռոմային» առաջարկ է ուղարկել իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի տրանսֆերը 28,5 միլիոն ֆունտ ստերլինգով գնելու համար:
Աղբյուրը պնդում է, որ «Ռոման» համաձայն չէ 24-ամյա ավագին «Լիվերպուլ» բաց թողնել առաջարկված գումարի դիմաց, քանի որ Լորենցոյի պայմանագիրն ավարտվում է արդեն հաջորդ ամռանը, իսկ նոր համաձայնագրից ֆուտբոլիստը հրաժարվել է:
Յուրգեն Կլոպը կարող է Իտալիայի հավաքականի լավագույն երիտասարդ կիսապաշտպաններից մեկին ձեռք բերել շատ համեստ գումարի դիմաց։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Պելեգրինին Ա Սերիայում անցկացրել է 34 հանդիպում՝ աչքի ընկնելով 13 արդյունավետ գործողություններով: