sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Սալահը՝ երկրպագուների վարկածով ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020/21թթ․ առաջնության՝ երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկությունն անցկացրել է Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA):

28-ամյա եգիպտոսցին Անգլիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 22 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով մրցաշարի 2-րդ լավագույն ռմբարկու («Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը 23 անգամ է գրավել մրցակիցների դարպասները):

«Լիվերպուլը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ չեմպիոնական կոչումը զիջելով «Մանչեսթեր Սիթիին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում լավագույնի կոչումը բաժին էր հասել նորընծա չեմպիոնի հարձակողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին, իսկ նրա թիմակից, պաշտպան Ռուբեն Դիաշը հաղթող էր ճանաչվել լրագրողների և Պրեմիեր լիգայի վարկածով:

 «Լիվերպուլ», Մոհամեդ Սալահ