sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Օլիչը լքում է ԲԿՄԱ-ն

Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է Իվիցա Օլիչի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

«Այսօր ԲԿՄԱ-ն և թիմի գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչը որոշում են կայացրել դադարեցնել իրենց համագործակցությունը: Մենք շնորհակալ ենք Իվիցային կատարած աշխատանքի համար և հաջողություններ ենք մաղթում հետագա կարիերայում»: – ասվում է հաղորդագրության մեջ:

Ալեքսեյ Բերեզուցկին նշանակվել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ Օլիչը «բանակայինների» ղեկը տանձնել էր մարտի վերջին: Մրցաշրջանի ավարտին ԲԿՄԱ-ն մրցաշարային աղյուսակում գրավեց 6-րդ տեղը և չի մասնակցի եվրագավաթներին:

 Իվիցա Օլիչ, ԲԿՄԱ