sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Բաբայանը համալրել է մոսկովյան ակումբի մարզչական շտաբը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հիմնական թիմի մարզչական շտաբը համալրել է հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանը:

Ըստ բանակայինների պաշտոնական կայքի, նախկինում «Տոբոլը» գլխավորող Բաբայանը կօգնի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Ալեքսեյ Բերեզուցկուն:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի երեկոյան ԲԿՄԱ-ն հայտարարեց խորվաթ Իվիցա Օլիչին գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

Այսօր բանակայինների գլխավոր տնօրեն Ռոման Բաբաևը հարցազրույց է տվել, որում ասել է, որ ակումբը չի փնտրում նոր գլխավոր մարզիչ:

 Գրիգորի Բաբայան, ԲԿՄԱ