«Վելեսը» թվիթերյան իր էջում հայտարարել է կիսապաշտպան Արթուր Գալոյանի տեղափոխության մասին:
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է և ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի թիմից:
Ըստ «Մատչ ՏՎ»-ի՝ հեռանկարային կիսապաշտպանը կարիերան կշարունակի Մոսկվայի ԲԿՄԱ-ում: Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կկնքեն։
Գալոյանը «Վելեսում» անցկացրել է մեկ մրցաշրջան, մասնակցել է 41 խաղի ՝ խփելով 7 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: