«Ռոման» պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի հետ: Հայաստանի հավաքականի ավագը հռոմեական ակումբում կմնա մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
32-ամյա Մխիթարյանը «Ռոմային» միացել է 2019 թվականի ամռանը: Թիմի կազմում անցկացրած 73 խաղում Մխիթարյանը դարձել է 23 գոլի հեղինակ:
«Վերջին երկու տարիներին ես ուղղակի սիրահարվեցի ակումբին ու քաղաքին: Շնորհակալ եմ երկրպագուներին նրանց անհավանական կրքի համար:
Ակումբի հավակնությունները մեծ են, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու հնարավորություն եմ ունենալու»,- ասել է Մխիթարյանի պայմանագրի ստորագրումից հետո:
«Մենք շատ ուրախ ենք, որ Հենրիխը որոշեց շարունակել արկածները «Ռոմայի» հետ: Նրա խաղային որակները շատ կարևոր կլինեն հաջորդ մրցաշրջանի համար, որակներ, որ նա ապացուցել է»,- ասել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագո Պինտոն: