«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ պորտուգալացի մասնագետը 26-ամյա իրանցի հարձակվողին դիտարկում է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին այլընտրանք: Նշենք որ Բելոտիի տեղափոխությունը «Ռոմա» դեռ բանակցությունների փուլում է:
Ազմունը ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցած 24 խաղում դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: