sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Լորենցո Պելեգրինին չի մասնակցի Եվրո-2020-ին

«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին չի մասնակցի Եվրո-2020-ին։ Երեկ կայացած մարզմանը նա վնասվածք է ստացել։

Իտալիայի հավաքականի Twitter-ի էջը տեղեկացնում է, որ բուժզննումը ցույց է տվել վնասվածքի լրջության աստիճանը։ Պելեգրինին մրցաշարին մասնակցել չի կարողանա։ Իտալիայի հավաքականն արդեն դիմել է ՈւԵՖԱ-ին հայտացուցակում փոփոխություն կատարելու խնդրանքով։ Նրան փոխարինելու է Գաետանո Կաստրովալին։

Իտալիայի հավաքականը այսօր մեկնել է Հռոմ։ Հենց այնտեղ էլ Կաստրովալին կմիանա «Սկուադրա Աձուրային»։

Եվրո-2020-ի բացման խաղում Իտալիան հանդիպելու է Թուրքիային։ Խաղը կայանալու է Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում հունիսի 11-ին ու սկսվելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

 Եվրո-2020, Իտալիա, ՈւԵՖԱ, Գաետանո Կաստրովալի, Լորենցո Պելեգրինի