Կոպենհագենում բացվել է Կրիստիան Էրիկսենի աջակցության պատ:
Յուրաքանչյուր ցանկություն ունեցող մարդ կարող է հիվանդանոցում գտնվող Դանաիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստ Կրիստիան Էրիկսենի աջակցության պատին հաղորդագրություն թողնել: Կազմակերպիչները լուսանկարում են պատին գրված ցանկություններն ու նկարները, իսկ այնուհետև ուղարկում են էրիկսենի ընտանիքին:
Հիշեցնենք, որ Դանիա-Ֆինլանդիա (0:1) խաղի 42-րդ րոպեին «Ինտերի» կիսապաշտպանն ընկել էր խոտածածկին և կորցրել գիտակցությունը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ դանիացին սրտի կանգ է ունեցել։ Այժմ ֆուտբոլիստը գիտակցության մեջ է, նրա վիճակը կայուն է։