sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Էրիկսեն. Շնորհակալ եմ բոլորին, ես չեմ հանձնվելու

Դանիայի հավաքականի և «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է Ֆինլանդիայի դեմ խաղում (0:1) իր հետ պատահած միջադեպը:

«Ինտերի» կիսապաշտպանն առաջին անգամ է խոսել իր հետ կատարվածից հետո և շնորհակալություն հայտնել աջակցության համար: «Շնորհակալ եմ բոլորին, ես չեմ հանձնվելու: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, բայց ցանկանում եմ հասկանալ՝ ինչ պատահեց ինձ: Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք շատ բան արեցին ինձ համար: «Ինտերը» նույնպես իմ կողքին էր, և դա շատ հուզեց ինձ», - Էրիկսենի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:

Նշենք, որ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը Ֆինլանդիայի դեմ Եվրո 2020-ի խմբային փուլի խաղում: Ֆուտբոլիստին տեղափոխեցին հոսպիտալ, որտեղ բժիշկներին հաջողվել էր փրկել ֆուտբոլիստի կյանքը:

Իսկ Դանիայի հավաքականի բժիշկ Մորտեն Բոեսենը հաղորդել էր, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի մոտ սրտի կանգ է եղել Ֆինլանդիայի հետ խաղի ժամանակ։

 Կրիստիան Էրիկսեն, Դանիա, Եվրո-2020