Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին ու առաջիկա պաշտոնական հանդիպումներին պատրաստվող ազգային հավաքականները հունիսի 4-ին կանցկացնեն հերթական ընկերական խաղերը:
Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Մադրիդում կմրցի իսպանացիների հետ, իսկ իտալացիները Բոլոնիայում տնային հանդիպում կանցկացնեն Չեխիայի հավաքականի հետ:
2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կխաղա Ղազախստանի, իսկ Իսլանդիան՝ Ֆարերյան կղզիների թիմի հետ:
Ընկերական խաղեր
Հյուսիսային Մակեդոնիա - Ղազախստան՝ 19:00 (Երևանի ժամանակ)
Ֆինլանդիա - Էստոնիա՝ 20:00
Կոսովո - Մալթա՝ 20:00
Իսպանիա - Պորտուգալիա՝ 21:30
Հունգարիա - Կիպրոս՝ 22:00
Ֆարերյան կղզիներ - Իսլանդիա՝ 22:45
Իտալիա - Չեխիա՝ 22:45
Սլովենիա - Ջիբրալթար՝ 22:45
Նիգերիա - Կամերուն՝ 23:00