Խորվաթիա
1 - 1
Չեխիա
- 0-1 Շիկ 37 11մ
- 1-1 Պերիշիչ 47
D խմբի երկրորդ տուրի առաջին խաղի շրջանակում մրցեցին Խորվաթիայի ու Չեխիայի հավաքականները: Առաջին խաղակեսի վերջնամասում չեխերն առաջ անցան հաշվի մեջ. առաջնությունում իր 3-րդ գոլը խփեց Պատրիկ Շիկը՝ 11 մետրից: Երկրորդ խաղակեսի 2-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Իվան Պերիշիչը: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու թիմերը բաժանվեցին խաղաղությամբ:
Չեխիայի հավաքականը մեկնարկային 2 հանդիպումներից հետո վաստակել է 4 միավոր, Խորվաթիայի ընտրանին՝ 1:
Խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի մրցավեճերը տեղի կունենան հունիսի 22-ին, կմրցեն Չեխիա - Անգլիա ու Խորվաթիա - Շոտլանդիա զույգերը: