Խորվաթիա
3-3
Իսպանիա
- 1-0 Սիմոն 20 ինքնագոլ
- 1-1 Սարաբիա 38
- 1-2 Ասպիլիկուետա 57
- 1-3 Ֆերան Տորես 77
- 2-3 Օրշիչ 85
- 3-3 Պաշալիչ 90+2
- 3-4 Մորատա 100
- 3-5 Օյարսաբալ 103
Իսպանիայի հավաքականը Կոպենհագենում կայացած խաղի լրացուցիչ ժամանակում կարողացավ կոտրել Խորվաթիայի ընտրանու դիմադրությունը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով: Հատկանշական է, որ մինչև 85-րդ րոպեն իսպանացիները հաղթում էին 3:1 հաշվով:
Իսպանացիների կազմում 20-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պեդրին: Մինչև ընդմիջման գնալը Սարաբիան հավասարեցրեց հաշիվը: 57-րդ րոպեին Ասպիլիկուետան առաջ մղեց իսպանացիներին, իսկ 77-րդ րոպեին Ֆերան Տորեսը հաշիվը դարձրեց 3:1: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Օրշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 92-րդ րոպեին Պաշալիչը հավասարեցրեց հաշիվը:
Լրացուցիչ ժամանակում իսպանացիները 2 անպատասխան գոլ խփեցին խորվաթներին: Աչքի ընկան Մորատան ու Օյարզաբալը:
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: