sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո-2020․ Դանիայի հավաքականի հայտացուցակը

Դանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Կասպեր Հյուլմանդի գլխավորությամբ, հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցելու են Եվրոպայի 2020 թ. առաջնությանը։ Հայտացուցակը հրապարակվել է Դանիայի ֆուտբոլային միության կայքում:

Դարպասապահներ

Կասպեր Շմեյխել («Լեսթեր»), Յոնաս Լոսսլ («Միդտյոլանդ»), Ֆրեդերիկ Ռենոու («Շալկե»):

Պաշտպաններ

Յենս Լարսեն (Ուդինեզե), Սիմոն Կյաեր («Միլան»), Անդրեաս Քրիստենսեն («Չելսի»), Յոահիմ Անդերսեն («Ֆուլհեմ»), Դանիել Վաս («Վալենսիա»), Մաթիաս Յորգենսեն («Ֆեներբախչե»), Յոահիմ Մեհլե («Ատալանտա»), Յանիկ Վեստերգարդ («Սաութհեմփթոն»), Նիկոլայ Բոյլեսեն (Կոպենհագեն):

Կիսապաշտպաններ

Մաթիաս Յենսեն (Բրենտֆորդ), Քրիստիան Ներգարդ (Բրենտֆորդ), Պիեռ-Էմիլ Հեյբյերգ («Տոտենհեմ»), Թոմաս Դելանի («Բորուսիա»),  Քրիստիան Էրիկսեն («Ինտեր»), Միկկել Դամսգարդ («Սամպդորիա»), Ռոբերտ Սկոու (Հոֆենհայմ):

Հարձակվողներ

Մարտին Բրեյթվեյթ («Բարսելոնա»), Անդրեաս Կոռնելիուս («Պարմա»), Անդրեաս Օլսեն («Բոլոնիա»), Յուսուֆ Պոուլսեն (Ռ.Բ. Լայպցիգ), Կասպեր Դոլբերգ («Նիցցա»), Յոնաս Ուին («Կոպենհագեն»)

Դանիայի հավաքականը Ռուսաստանի, Բելգիայի և Ֆինլանդիայի հետ միասին խաղալու է B խմբում: Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 11-ին:

 Դանիա, Եվրո-2020