sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Դանիան պարտվեց Ֆինլանդիային

Դանիա  0 - 1  Ֆինլանդիա

  • 0-1 Յոել Պոհյանպալո 60

Եվրո 2020-ում գրանցվեց առաջին անակնկալը․ B խմբի խաղում Ֆինլանդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն։

Դանիա - Ֆինլանդիա խաղում հաղթական գոլը խփեց Ժոել Պոժանպալոն և 3 միավոր պարգևեց իր թիմին: Հերոսացավ նաև ֆինների դարպասապահ Լուկաս Հրադեցկին, որը հետ մղեց Հյոյբերգի 11-մետրանոցը:

Ֆիննական թիմի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին խփեց Յել Պոհյանպալոն:

Հարկ է նշել, որ առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել:

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։

 Ֆինլանդիա, Եվրո-2020, Դանիա