sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Ավստրիան 3:1 հաշվով հաղթեց Հս. Մակեդոնիային

Ավստրիա  3 - 1  Հս. Մակեդոնիա

  • 1-0 Շտեֆան Լայներ 18
  • 1-1 Գորան Պանդև 28
  • 2-1 Միխայել Գրեգորիչ 78
  • 3-1 Մարկո Արնաուտովիչ 89

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով. 18-րդ րոպեին Լայների խփած գոլին 10 րոպե անց պատասխանեց Գորան Պանդևը:

Մրցաշարի նորեկները չդիմացան մինչև վերջ. 78-րդ րոպեին Գրեգորիչը խփեց ավստրիացիների հաղթական գնդակը: Խաղի վերջակետը 90-րդ րոպեին դրեց Մարկո Արնաուտովիչը: Ավստրիան հաղթեց 3-1 հաշվով ու C խմբում առաջատարն է: Խմբի մյուս՝ Նիդերլանդներ-Ուկրաինա խաղի կմեկնարկի քիչ անց:

Եվրո-ների պատմության մեջ Ավստրիան տարավ առաջին հաղթանակը՝ 3-րդ մասնակցության ժամանակ միայն:

Հիշեցնենք, որ Հս. Մակեդոնիան Մունդիալ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցն է:

 Հյուսիսային Մակեդոնիա, Եվրո-2020, Ավստրիա