sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Նիդերլանդների հավաքականը հաղթեց Ավստրիային

Նիդերլանդներ  2 - 0  Ավստրիա

  • 1-0 Մեմֆիս Դեպայ 11 մ.
  • 2-0 Դենզել Դյումֆրիս 67

Երկու անպատասխան գնդակ ուղարկելով Ավստրիայի հավաքականի դարպասը՝ Նիդերլանդների հավաքականն իր ակտիվում գրանցում է 6 միավոր, որով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը:

Նիդերլանդների հավաքականը նվաճում է 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Ուկրաինայի ու Ավստրիայի հավաքականները վաստակած 3-ական միավորով 2-3-րդ հորիզոնականում են: Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն առանց միավորի եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

Խմբային փուլի վերջին տուրում Նիդերլանդների հավաքականը կմրցի հյուսիսմակեդոնացիների հետ, իսկ Ուկրաինայի հավաքականը՝ ավստրիացիների:

 Նիդերլանդներ, Ավստրիա, Եվրո-2020