sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Ուկրաինան 2:1 հաշվով հաղթեց Մակեդոնիային

Ուկրաինա  2 - 1  Հյուսիսային Մակեդոնիա

  • 1-0 Անդրեյ Յարմոլենկո 29
  • 2-0 Ռոման Յարեմչուկ 34
  • 2-1 Էզջան Ալիոսկի 57

Դժվարին խաղում Ուկրաինան 2-1 հաշվով պարտության մատնեց Հս. Մակեդոնիային: Առաջին խաղակեսում Շևչենկոյի թիմը 2 գնդակի առավելություն ստացավ. աչքի ընկան Յարմոլենկոն ու Յարեմչուկը: 57-րդ րոպեին մակեդոնացիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան: Նշակետից դիպուկ չէր Ալիոսկին, սակայն երկրորդ փորձից կարողացավ խփել առաջին պատասխան գնդակը:

83-րդ րոպեին Մալինովսկին կարող էր ամրագրել Ուկրաինայի հաղթանակը, սակայն այս անգամ էլ 11 մետրանոցի ժամանակ լավ գործեց Դիմիտրևսկին՝ հետ մղելով հարվածը:

 Ուկրաինա, Եվրո-2020, Հյուսիսային Մակեդոնիա