sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Դոնարուման՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն հայտարարեց «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տեղափոխության մասին:

Դարպասապահը պայմանագիր է ստորագրել մինչև 2026-ի ամառը:

«Շատ ուրախ եմ, որ այս հիանալի ակումբի մի մասն եմ: Զգում եմ, որ պատրաստ եմ վերցնել այս նոր մարտահրավերը և շարունակել աճել այստեղ: ՊՍԺ-ի հետ ցանկանում եմ հնարավորինս շատ գավաթներ նվաճել և ուրախացնել երկրպագուներին»,- ասել է Դոնարուման:

Իտալացին փարիզյան թիմում հանդես կգա «50» համարի մարզաշապիկով:

«Միլանում» Դոննարուման խաղում էր 99 համարի ներքո:

 Ջանլուիջի Դոնարումա, ՊՍԺ, «Միլան»