sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Ուրարտուն» 3:0 հաշվով հաղթեց «Նորավանքին»

«Ուրարտու»  3-0  «Նորավանք»

  •  1-0 Նարեկ Գրիգորյան 48
  •  2-0 Ուգոչուկվու Իվու 67
  •  3-0 Կարեն Մելքոնյան 86

Ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնության մեկնարկային տուրում բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց ուժեղագույնների լիգայի նորեկ «Նորավանքին»: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին ընդմիջումից հետո:

Դա «Նորավանքի» պատմության առաջին հանդիպումն էր VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում: Վայոց Ձորի մարզը ներկայացնող ակումբը հիմնադրվել էր նախորդ մրցաշրջանից առաջ:

Օրվա մյուս խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» տանը 0:3 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային»:

Օգոստոսի 2-ին առաջին տուրը կավարտվի «Սևան» - «Վան» (17:00) ու «Արարատ» - «Նոա» (19:00) խաղերով:

Հիշեցնենք, որ 10 թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով (36 տուր):

 «Նորավանք», ՀՊԼ 1-ին տուր, «Ուրարտու»