sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրագավաթներում հայկական թիմերի որ խաղերն են ցուցադրվելու հեռուստատեսությամբ

Այս շաբաթ հայկական թիմերը մեկնարկում են եվրագավաթներում: Հուլիսի 7-8-ին մեր ուժեղագույն 4 ակումբները ելույթները սկսելու են Չեմպիոնների լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում, իսկ հաջորդ շաբաթ կայանալու են պատասխան հանդիպումները: Արդեն հայտնի է, թե որ հանդիպումներն են ցուցադրվելու հեռուստատեսությամբ:

Կոնֆերենցիաների լիգայում հունգարական «Ֆեհերվարի» դեմ «Արարատի» արտագնա (հուլիսի 8) և տնային (հուլիսի 15) խաղերը ցուցադրելու է «Առաջին ալիքը»:

Նույն մրցաշարում «Մարիբորի» դեմ «Ուրարտուի» արտագնա (հուլիսի 8) և տնային (հուլիսի 15) խաղերը ցուցադրվելու են «Շանթ» TV-ով:

Հայկական մյուս երկու ակումբների՝ «Ալաշկերտի» և «Նոայի» հանդիպումներից այս պահին մեկական են նախատեսված ցուցադրման:

Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտը» հուլիսի 7-ին հյուրընկալվելու է Ուելսի չեմպիոն «Նոմանդսին», սակայն այդ խաղի հեռարձակումը չի կայանա: Փոխարենը, հուլիսի 14-ին Երևանում նախանշված պատասխան մրցավեճը կլինի «Առաջին ալիքի» եթերում:

Կոնֆերենցիաների լիգայի մեր երրորդ մասնակից՝ «Նոայի» երևանյան խաղը ֆինլանդական «ԿուՊՍ»-ի դեմ «Առաջին ալիքի» ուղիղ եթերում կլինի հուլիսի 8-ին:

 «Ուրարտու», «Ալաշկերտ», Չեմպիոնների լիգա, «Նոա», «Արարատ», Կոնֆերենցիաների Լիգա