«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Անատոլի Բայդաչնին երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմից հեռացել են նաև Բայդաչնիի մարզչական շտաբի մյուս անդամները:
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բայդաչնիին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի համար»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ:
68-ամյա մասնագետն «Արարատ-Արմենիայի» ղեկին էր 2021 թվականի մարտի 24-ից: