sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Վիլյառեալը»՝ Եվրոպայի լիգայի հաղթող

«Վիլյառեալ»  1-1 «Մանչեսթեր Յունայթեդ»

  • 1-0 Մորենո 29
  • 1-1 Կավանի 55

Լրացուցիչ ժամանակ՝ 0-0

Հետխաղյա 11մ՝ 11-10

Հետխաղյա 11-մետրանոցներով «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելով՝ «Վիլյառեալն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող:

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին դարձավ առաջինը պատմության մեջ, որ գլխավոր մարզչի կարգավիճակում Եվրոպայի լիգայի հաղթող է դառնում 4 անգամ:

«Վիլյառեալը» դարձավ եվրագավաթային խաղարկությունների առաջին չեմպիոնը, որ ազգային առաջնությունում տիտղոս չի նվաճել:

Նշենք, որ այս հաղթանակով «Վիլյառեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 2021-22 խաղարկության խմբային փուլի ուղեգիր: Իսպանական ակումբը կլինի վիճակահանության 1-ին զամբյուղում:

 «Վիլյառեալ», «Մանչեսթեր Յունայթեդ», Եվրոպայի լիգա