sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել 8 ֆուտբոլիստներից

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը թարմացնել կազմը, հաղորդում է ESPN-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը պատրաստ է վաճառել պաշտպաններ Ալեքս Տելլեսին, Դիոգա Դալոտին, Բրենդոն Ուիլյամսին, Ֆիլ Ջոնսին, կիսապաշտպաններ Անդրեաս Պերեյրային, Դանիել Ջեյմսին և Ջեսի Լինգարդին, ինչպես նաև հարձակվող Անտոնի Մարսիալին:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» 85 միլիոն եվրոյով գնել էր Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, ինչպես նաև անվճար պայմանագիր էր կնքել «Աստոն Վիլայի» դարպասապահ Թոմ Խիտոնի հետ: Բացի այդ, մանչեսթերցիներն առաջիկայում կձևակերպեն «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերը։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 50 միլիոն եվրո։

 «Մանչեսթեր Յունայթեդ»