sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Նագելսմանը՝ մեկնարկող մրցաշրջանում «Բավարիայի» նպատակների մասին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է նոր մրցաշրջանում մյունխենյան ակումբի նպատակների մասին:

«Մենք կփորձենք հաղթել անընդմեջ 10-րդ տիտղոսը և առավելագույն հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում և Գերմանիայի գավաթում: Ցանկանում ենք հաղթել բոլոր հնարավոր տիտղոսները», - Նագելսմանի խոսքը մեջբերում է Bild-ը։

33-ամյա մարզիչն անցած մրցաշրջանում աշխատել է «Լայպցիգի» հետ: «Բավարիայում» նա փոխարինել է Հանս-Դիտեր Ֆլիկին, ով Եվրո-2020-ից հետո գլխավորելու է Գերմանիայի հավաքականը:

 Հանս-Դիտեր Ֆլիկ, «Բավարիա», «Լայպցիգ», Յուլիան Նագելսման