«Միլանի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն մարզական կարիերան կշարունակի «Ինտերում»՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստն ու միլանյան ակումբը կնքել են պայմանագիր, որի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Չալհանօղլուն «Ինտերին» միանում է ազատ գործակալի կարգավիճակով: Նրա և «Միլանի» պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: