«Կրասնոդար» 0 - 1 «Խիմկի»
- 0-1 Կուխարչուկ 63
Երեկ Կրասնոդարում տեղի ունեցավ ՌՊԼ-ի 2 -րդ տուրի հանդիպում, որում տեղի «Կրասնոդարը 0-1 հաշվով պարտվեց «Խիմկիին»:
Մոսկվայի մարզի ակումբի կազմում միակ գոլը 63 -րդ րոպեին խփեց Իլյա Կուխարչուկը:
Նշենք, որ առաջին խաղակեսում 15-րդ րոպեին ցուլերը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն հյուրերի դարպասապահ Իլյա Լանտրատովը հետ մղեց Վիկտոր Կլասենի հարվածը:
«Կրասնոդարի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Արշակ Կորյանը ընդգրկված էր «Խիմկիի» հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
«Խիմկին» առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Կրասնոդարն» այժմ 3 միավորով 7-րդ տեղում է: