sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Իսպանական դատարանը Մեսիի դեմ հարուցված գործը դադարեցրել է

Իսպանիայի Ազգային դատարանը Լիոնել Մեսիի դեմ հարուցված գործը դադարեցրել է: Մի քանի տարի առաջ Մեսիի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցող Ֆեդերիկո Ռետորին դատական հայց էր ներկայացրել, որտեղ նշված էր, որ հիմնադրամն օգտագործվում է փողերի լվացման համար: 2019 թվականի աշնանը գործը կարճվել էր, քանի որ ապացույցները ճանաչվել էին ոչ համոզիչ և հիմնված էին միայն ԶԼՄ-ների տեղեկությունների վրա։ Սակայն, ավելի ուշ գործը կրկին վերսկսել էին:

Այժմ դատարանը դադարեցրել է գործը՝ տեղեկացնելով, որ մանրակրկիտ հետաքննությունից հետո օրենքի խախտում չի արձանագրվել:

Ավելացնենք, որ Լիոնել Մեսսին հուլիսի սկզբից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:

 Լիոնել Մեսի