sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Կումանը հայտնել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծիք է հայտնել, որ «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին է:

«Մեսին շատ կարևոր խաղացող է «Բարսելոնայի» համար։ Նա օրինակելի ավագ է։ Լիոնել Մեսին շատ էր ցանկանում հաղթել Ամերիկայի գավաթը։ Նա լավագույնն է աշխարհում և սովոր է հաղթել: Ես նրան համարում եմ «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը», - Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 34-ամյա Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հունիսի վերջին։ Այդ ժամանակից ի վեր կատալոնական ակումբը դեռ չի կարողանում նոր պայմանագիր կնքել հարձակվողի հետ՝ Լա Լիգայի ֆինանսական սահմանափակումների պատճառով:

 «Բարսելոնա», Լիոնել Մեսի, Ռոնալդ Կուման