sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Չելսին» պատրաստ է վաճառել Աբրահամին

«Չելսին» դիտարկում է հարձակվող Թեմի Աբրահամին վաճառելու հնարավորությունը։

«Կապույտները» 40 միլիոն ֆունտի դեպքում պատրաստ են բաց թողնել 23-ամյա անգլիացուն:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեստ Հեմը» և «Արսենալը», ընդ որում, «Արսենալը» ցանկանում է վարձակալել խաղացողին գնման իրավունքով:

Աբրահամը «Չելսիի» սան է։ 2020/21 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում, խփել է 12 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում: Ըստ Transfermarkt.com պորտալի ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 34,2 միլիոն ֆունտ ստերլինգ։

 «Վեստ Հեմ», «Չելսի», Թեմի Աբրահամ, «Արսենալ»