sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն վարակվել է կորոնավիրուսով:

Դրական պատասխան է տվել 27-ամյա ֆուտբոլիստի հանձնած ՊՇՌ թեստը:

Կանսելուին Եվրոպայի գործող չեմպիոնի՝ առաջնության եզրափակիչ փուլի հայտացուցակում փոխարինել է «Միլանի» 22-ամյա պաշտպան Դիոգու Դալոտը:

Պորտուգալիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները շաբաթ օրը ՊՇՌ թեստավորում են անցել: Դրական պատասխան է տվել միայն Կանսելուի հանձնած թեստը:

Ֆերնանդու Սանտուշի գլխավորած ընտրանին ԵՎՐՈ 2020-ում իր մրցելույթները կսկսի հունիսի 15-ին՝ մրցելով Հունգարիայի հավաքականի հետ: Պորտուգալացիների ու հունգարացիների հետ F խմբում են ընդգրկված նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականները:

 Ժոաու Կանսելու, Դիոգու Դալոտ, Եվրո-2020, «Միլան», Պորտուգալիա