Հունգարիա
0 - 3
Պորտուգալիա
- 0-1 Գերեյրու 84
- 0-2 Ռոնալդու 87 11մետր
- 0-3 Ռոնալդու 90+2
Եվրո-2020-ի F խմբի խաղերը մեկնարկեցին Բուդապեշտում կայացած Հունգարիա-Պորտուգալիա մրցավեճով։
Պորտուգալացիները դժվարին, բայց վստահ հաղթանակ տարան։ Խաղն ավարտվեց 0-3 հաշվով։ Բոլոր գոլերը խփվեցին միայն խաղավարտին։
Առաջին կեսում հունգարացիները շատ լավ դիմադրություն էին ցույց տալիս Պորտուգալիայի հավաքականի խաղացողներին, բայց երկրորդ կեսի վերջնամասում արդեն չկարողացան դիմադրել։
Հանդիպման հաշիվը բացվեց 84-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Ռաֆաել Գերեյրուն։ 3 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին Ռոնալդուն ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին։